Կոչուբաևի խափանման միջոց կալանքը փոփոխվեց բացակայելու արգելքով
28/10/2025 19:29

Ալեքսանդր Կոչուբաևի խափանման միջոց կալանքը փոփոխվեց բացակայելու արգելքով։ Ալեքսանդր Կոչուբաևը քիչ անց ազատ կարձակվի կալանքից և շուտով կգտնվի կնոջ կողքին։ Այս մասին գրել է փաստաբան Էրիկ Ալեքսանյանը:
«Շնորհակալություն ենք հայտնում ՀՀ գլխավոր դատախազ տիկին Աննա Վարդապետյանին մարդասիրական բարձր մոտեցում ցուցաբերելու համար»:
Հիշեցնենք, որ ավելի վաղ փաստաբանը հայտնել էր, որ երեխայի ծնվելուց հետո Կոչուբաևի կնոջ առողջական վիճակը կտրուկ վատթարացել է. բաց նամակով դիմել են Գլխավոր դատախազին: