Հրազենային վնասվածքով օտարերկրացի է հիվանդանոց տեղափոխվել
29/10/2025 09:20

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն է տեղափոխվել հրազենային վնասվածքով տղամարդ։
Հիվանդանոց մեկնած ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության Երևանի քրեական վարչության ծառայողներին բժիշկները հայտնել են, որ վիրավորը գտնվում է վիրահատարանում և իր վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու։
Մինչ բժիշկները անհրաժեշտ բուժօգնություն են ցուցաբերում վիրավորին, քրեական ոստիկանությունում ստացված օպերատիվ տեղեկություններով՝ վիրավորը օտարերկրացի տղամարդ է, ով հրազենային վնասվածքը ստացել է Բագրևանդ թաղամասում։