«Պատարագի» փաստով հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել

29/10/2025 09:21

Հովհաննավանքում Ստեփան Ասատրյանի մատուցած «պատարագի» փաստով հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել գլխավոր դատախազություն․ այս մասին «Սպուտնիկ Արմենիա»-ին հայտնել է փաստաբան Արա Զոհրաբյանը։ Փաստաբանը Հովհաննավանքում կիրակնօրյա պատարագից առաջ ևս մեկ հաղորդում է ներկայացրել՝ կրոնական ծեսի անցկացման համար խոչընդոտներ ստեղծելու, ինչպես նաև տաճարի զավթումը կանխելու անհրաժեշտության մասին: Նա պահանջել է նաև Ստեփան Ասատրյանին վտարել Հովհաննավանքից, որ նախատեսված է բացառապես հոգևորականների համար։