Մի անգամ էլ կդիմենք ՀԾԿ հանձնաժողով․ Կարապետյան

29/10/2025 18:15

Երեկ իմ հրապարակած տեղեկությանն ի պատասխան, ՀԾԿՀ-ն հայտարարել է, որ մերժել է մեր առաջարկը, քանի որ ցանկացել է սակագնի վերանայում անել տարեվերջին,- «Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանն է գրել։ «Մեջբերում եմ. «ՀԾԿՀ-ն նպատակահարմար է գտել էլեկտրաէներգետիկական համակարգի ընկերությունների սակագների վերանայումը իրականացնել տարեվերջին»։ Հարգելի՜ հայրենակիցներ, Վաղը մենք մի անգամ էլ կդիմենք ՀԾԿ հանձնաժողով` կցելով նրանց այսօրվա հայտարարությունը և կպահանջենք կատարել մեր գրավոր առաջարկը և իջեցնել էլ. էներգիայի սակագինը (ինչպես իրենք են նշել վերը մեջբերված հայտարարության մեջ): Իջեցրո՛ւ սակագինը պրն. Մեսրոպյան»,- գրել է նա: