Փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի կոնցենտրացիան

29/10/2025 18:16

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Երևանում մթնոլորտային օդի որակը հոկտեմբերի 22-28-ը: Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․ Կենտրոնում՝ հոկտեմբերի 25-ին և 27-ին, Արաբկիրում՝ հոկտեմբերի 26-ին և 28-ին, Նոր Նորքում չի գերազանցել, Շենգավիթում չի գերազանցել։ Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․ Նոր Նորքում՝ ամբողջ շաբաթ, Արաբկիրում՝ հոկտեմբերի 22-26-ը, Շենգավիթում` հոկտեմբերի 23-ին և 26-28-ը, Կենտրոնում՝ հոկտեմբերի 22-27-ը։ Ծծմբի երկօքսիդի պարունակությունը չի գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիան։