Բյուրեղավանի ղեկավարին մեղադրանք է ներկայացվել
29/10/2025 20:18

Հակակոռուպցիոն կոմիտեից լրատվամիջոցներին հայտնել են, որ քրեական վարույթի շրջանակում մեղադրանք է ներկայացվել Բյուրեղավան համայնքի ղեկավարին՝ 9 դրվագով պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար (ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ի մաս)։
Քրեական վարույթն առնչվում է ձևական աճուրդների միջոցով հողերի ապօրինի օտարմանը: Կոմիտեից նաև հայտնել են, որ համայնքապետի նկատմամբ որպես խափանման միջոցներ են կիրառվել բացակայելու արգելքն ու պաշտոնավարման կասեցումը։
Բյուրեղավան համայնքի ղեկավար Հակոբ Բալասյանն այդ պաշտոնում է 2008թ-ից՝ արդեն 17 տարի։