Wi-Fi ցանցերից օգտվելիս եղեք զգոն
29/10/2025 20:21

Հանրային Wi-Fi ցանցերում փոխանցվող տեղեկատվությունը հաճախ անպաշտպան է, և կիբեռհանցագործները առանց ձեր գիտության կարող են որսալ ձեր տվյալները, օրինակ՝ մուտքագրած գաղտնաբառերը, բանկային տվյալները և այլն։
Այս մասին հայտարարություն է տարածել ՆԳՆ կիբեռոստիկանությունը։
«Ահա մի քանի պարզ քայլ, որոնք կարող են Ձեզ պաշտպանել թվային այդպիսի վտանգներից
- Խուսափեք բանկային հավելված մուտք գործելուց
- Զերծ մնացեք առցանց գնումներ կատարելուց
- Օգտվեք VPN ծառայություններից
- Անջատեք ֆայլերի փոխանակման (AirDrop, File Sharing, Bluetooth և այլն) ծառայությունները
- Պարբերաբար ստուգեք սարքում պահպանված Wi-Fi ցանցերի ցանկը և հեռացրեք նախկինում օգտագործված բաց ցանցերը
Հիշեք անջատված պահել սարքի Wi-Fi-ը, երբ այլևս չեք օգտագործում: Հանրային Wi-Fi-ը հարմար է, բայց ոչ ապահով»,- ասված է հայտարարության մեջ։