Աղվան Արշակյանի խափանման միջոց տնային կալանքը վերացվել է

30/10/2025 19:53

Բագրատ Սրբազանի և մյուսների գործով մեղադրյալ Աղվան Արշակյանի խափանման միջոց տնային կալանքը վերացվել է․ այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է փաստաբան Վարազդատ Հարությունյանը։ «Նա առողջական խնդիրներ ունի։ Խափանման միջոցը փոխվել է, որ նա կարողանա ՄՌՏ հետազոտություն և նաև ֆիզիոթերապիա անցնել»,– նշել է Հարությունյանը՝ հավելելով, որ մեղադրող կողմը չի առարկել։ Հիշեցնենք, որ «հեղաշրջման գործով» մեղադրյալ Աղվան Արշակյանը առողջական լուրջ խնդիրներ ունի։ Նրան մեղադրանք է առաջադրվել ահաբեկչության նախապատրաստում և իշխանության յուրացում հոդվածներով։