14-ամյա տղա է վրաերթի ենթարկվել
30/10/2025 20:05

Այսօր՝ հոկտեմբերի 30-ին, վրաերթ է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 15:00-ի սահմաններում Արագածոտնի մարզի բնակիչ 21-ամյա Սարգիս Թ.-ն իր վարած «Mazda 6» մակնիշի ավտոմեքենայով Ապարան քաղաքի Բաղրամյան փողոցում վրաերթի է ենթարկել հետիոտն, 14-ամյա Հայկ Ա.-ին․ այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։
 
Վարորդը փախուստի չի դիմել, երեխային իր ավտոմեքենայով տեղափոխել է «Ապարան» բժշկական կենտրոն, ապա վերադարձել դեպքի վայր: 
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:
 
Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ: