Դավիթը շարունակում է ամուր կամք և վճռականություն դրսևորել
30/10/2025 20:08

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում տեսակցեցինք մեր ընկեր, Մասիս համայնքի ղեկավար, անվստահության գործընթացում ընդդիմության վարչապետի թեկնածու Դավիթ Համբարձումյանին,- այս մասին հայտնել է «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։
«Այս օրերին շատ խոսվեց Դավիթ Համբարձումյան անձի, համայնքի ղեկավարի և քաղաքական գործընթացներում պատասխանատվություն ստանձնած գործչի մասին:
Իշխանության կանխատեսելի վարքագծի պայմաններում, նույնիսկ անազատության մեջ, Դավիթն իր կեցվածքով և սկզբունքային դիրքորոշումներով շարունակում է ամուր կամք և վճռականություն դրսևորել»,- գրել է Աբրահամյանը: