Ոստիկանության զորքերի հրամանատարն ազատվել է պաշտոնից

31/10/2025 12:55

ՀՀ նախագահի հրամանագրով՝ գեներալ-մայոր Հայկ Բաբայանն ազատվել է ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատար, ոստիկանության պետի տեղակալի պաշտոնից: Բաբայանը Հայաստանի ոստիկանության զորքերի հրամանատար, ոստիկանության պետի տեղակալ էր նշանակվել 2020 թ. նոյեմբերի 16-ին: