Հաղորդակցությունների բացման հարցերով հանձնաժողովի կազմը փոփոխվել է

31/10/2025 16:29

Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ խմբագրվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հաղորդակցությունների բացման հարցերով հանձնաժողով ստեղծելու և հանձնաժողովի անհատական կազմը հաստատելու մասին որոշումը։ Որոշման մեջ ասվում է. «Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի դրույթներով՝ 1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2025 թվականի հոկտեմ բերի 8-ի «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև հաղորդակցությունների բացման հարցերով հանձնաժողով ստեղծելու և հանձնաժողովի անհատական կազմը հաստատելու մասին» N 905-Ա որոշմամբ հաստատված հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի»։