Արսեն Ղուկասյանի խափանման միջոց կալանքը փոխարինվել է

31/10/2025 17:35

Անհետ կորածի հարազատ Արսեն Ղուկասյանի խափանման միջոց կալանքը փոխարինվել է տնային կալանքով, բացակայելու արգելքով և 1 մլն դրամ գրավով: Հիշեցնենք, որ հոկտեմբերի 6-ին ձերբակալել են անհետ կորած զինծառայողերի հարազատներից երկուսին Ապիջան Սարգսյանին և Արսեն Ղուկասյանին, հետո հայտնի դարձավ, որ Ապիջան Սարգսյանին ազատ են արձակել, իսկ Արսեն Ղուկասյանին՝ ոչ։ Նրանց մեղադրանք է առաջադրվել սեպտեմբերի 29-ին ՀՀ ՊՆ շենքի մոտ բողոքի ակցիայի ժամանակ քաշքշուկի ժամանակ խուլիգանություն կատարելու և պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելու հոդվածներով։ Հոկտեմբերի 7-ին հայտնի դարձավ, որ Արսեն Ղուկասյանը 1 ամսով կալանավորվել էր։