Վայոց Ձորում 1-ամյա երեխա է մահացել

31/10/2025 22:06

Հոկտեմբերի 28-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։ Ժամը 07:20-ի սահմաններում «Վայք» շտապ բուժօգնության բժիշկների խումբը ահազանգել է ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Վայքի բաժին և հայտնել, որ ժամը 05:40-ի սահմաններում բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Վայոց ձորի բնակավայրերից մեկի սեփական տուն, որտեղ հայտնաբերել են երեխայի դի, գրում է Shamshyan.com-ը։ Դեպքի վայր են մեկնել համայնքային ոստիկանության ծառայողները և ՀՀ քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչության խումբը։ Տեղում պարզվել է, որ մահացածը 1-ամյա Մոնթե Հ.-ն է, և ըստ հարազատների՝ երեխային հայտաբերել են մահացած։ Դեպքի փաստով Վայոց ձորի մարզային քննչական վարչությունում սպանություն (հանկարծամահություն) հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։