Ավտովթար՝ Հալաբյան-Արզումանյան փողոցների խաչմերուկում

1/11/2025 12:30

Այսօր՝ նոյեմբերի 1-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09:30-ի սահմաններում Հալաբյան-Արզումանյան փողոցների խաչմերուկում բախվել են «Ford» և «Opel» մակնիշի ավտոմեքենաները։ Shamshyan.com-ի տեղեկություններով, վթարի հետևանքով 2 հոգի տեղափոխվել են հիվանդանոց։ Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը։