Վատիկանում Փաշազադեն հանդիպել է Հռոմի պապի հետ

1/11/2025 16:17

Վատիկան կատարած այցի ընթացքում Կովկասի մուսուլմանների վարչության նախագահ շեյխ ուլ իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեն հանդիպել է Հռոմի պապ Լևոն XIV-ի հետ: Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։ «Փաշազադեն Հռոմի Պապին է փոխանցել Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի և առաջին փոխնախագահ Մեհրիբան Ալիևայի ողջույնները։ Հայտարարել է Ադրբեջանում երկրորդ կաթոլիկ եկեղեցու կառուցման մասին: Փաշազադեն նշել է, որ Հռոմի պապ Լևոն XIV-ի այցը Ադրբեջան մեծ պատիվ կլինի։ Նա ասել է որ եթե այցելի Ադրբեջան, Հռոմի պապը կկարողանա անձամբ տեսնել Ադրբեջանում միջկրոնական ներդաշնակության բարձր մակարդակը, պետություն-կրոնական հարաբերությունները և բազմամշակութայնության մթնոլորտը։ Իր հերթին, Հռոմի պապ Լևոն XIV-ը հետաքրքրություն է հայտնել Ադրբեջան այցելելու հարցում՝ ասելով, որ դա հաշվի կառնի իր աշխատանքային գրաֆիկում»,-հայտնում են լրատվամիջոցները։