Ալիևի օգնականը հրապարակում է արել

1/11/2025 19:41

«Զանգեզուրի միջանցք»․ այդպիսի մակագրությամբ է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի օգնական Հիքմեթ Հաջիևը գրառում արել «X»-ում և հրապարակել լուսանկար։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ «Զանգեզուրի միջանցքի» բացումը կարող է տեղի ունենալ մինչև 2028 թվականի վերջը։ Իսկ Նիկոլ Փաշինյանին ԵԽԽՎ-ում պատասխանելով ԵԽ պատգամավորներից մեկի հարցին, որը օգտագործել էր «Զանգեզուրի միջանցք» արտահայատությունը, նշել է․ «Դուք օգտագործում եք «Զանգեզուրի միջանցք» արտահայտությունը, որտեղի՞ց այդ արտահայտությունը ձեզ, որտեղի՞ց եք կարդացել այդ արտահայտության մասին: Նման արտահայտություն չկա, չի եղել և համոզված եղեք, որ չի լինի Հայաստան-Ադրբեջան համաձայեցված որևէ փաստաթղթում»։