Բաքվում պահվող հայերի, բանտարկվածների համար աղոթք է հնչել

2/11/2025 13:31

Մայր տաճարում աղոթք է հնչել Բաքվում պահվող հայ գերիների ու Հայաստանում բանտարկված Սրբազանների ու գործարար Սամվել Կարապետյանի համար: Ամբողջ պատարագի ընթացքում տաճարում էր Սկևռայի սրբոց մասանց պահարանը։ Այսօր Մայր Աթոռում տեղի է ունեցել նաև Հայրապետական մաղթանք՝ Գարեգին Բ-ի գահակալության 26-րդ տարեդարձի առիթով։