Հայտնաբերվել է որոնվող երեխայի մարմինը

2/11/2025 16:07

Այսօր՝ նոյեմբերի 2-ին, մի քանի օր շարունակ որոնողական աշխատանքների արդյունքում Գեղարքունիքի մարզում հայտնաբերվել է հոկտեմբերի 27-ից որպես անհայտ որոնվող Ծափաթաղ գյուղի բնակիչ 3-ամյա Տիգրանի մարմինը, հայտնում է Shamshyan.com-ը։ Փրկարարները, պարեկները ու ոստիկանները երեխայի դին հայտնաբերել են Ծափաթաղ գյուղին հարակից Ջիլ գյուղի ցուցանակից մոտ 60 մետր հեռավորության վրա՝ դաշտամիջյան հատվածում։ Երեխայի փնտրում էին դեռ հոկտեմբերի 27-ից։ ՆԳՆ Ոստիկանությունը և Փրկարար ծառայությունը ձեռնարկում էին որոնողական ծավալուն աշխատանքներ։