Ուսանողներին տեղափոխող ավտոբուսը կողաշրջվել է
2/11/2025 19:23

Այսօր՝ նոյեմբերի 2-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 15։10-ի սահմաններում դեպի Հաղարծին վանական համալիր տանող ճանապարհին Վալերի Բրյուսովի անվան պետական համալսարանի ուսանողներին տեղափոխող ավտոբուսը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և, բախվելով ծառերին, կիսակողաշրջված հայտնվել անտառի մեջ։
Վթարի հետևանքով 18 տուժած տեղափոխվել է մարզային բժշկական կենտրոն․ այս մասին հայտնում եմ Առողջապահության նախարարությունից։ Այս պահին անցնում են անհրաժեշտ հետազոտությունները, ստանում համապատասխան բուժօգնություն:
Մեկ տուժածի առողջական վիճակը գնահատվում է ծանր, այս պահին վիրահատվում է, մյուսներինը` միջին ծանրության: