Ավտոբուսի վթարից հոսպիտալացվածների թիվը հասել է 30-ի

2/11/2025 23:33

Այսօր Հաղարծին վանական համալիրի մոտակայքում տեղի ունեցած ավտոբուսի վթարի հետևանքով հոսպիտալացվածների թիվը հասել է 30-ի, հայտնում եմ Առողջապահության նախարարությունից։ «Տուժածները մարզային բժշկական կենտրոնում շարունակում են ստանալ անհրաժեշտ բուժօգնություն: Տեղում համայց է իրականացրել նախարարի տեղակալ Արմեն Գասպարյանը: Հանրապետական շտապօգնության ծառայության միջոցով կազմակերպվում է տուժածներից 6-ի տեղափոխումը երևանյան բուժհաստատություններ: Վիրահատված պացիենտի առողջական վիճակն այս պահին գնահատվում է կայուն ծանր: Մյուսներինը` միջին ծանրության»,- ասված է հայտարարության մեջ։