Տիգրանին հայրն է խեղդամահ արել․ ՆԳՆ

3/11/2025 13:23

Երեխայի հայրը խեղդամահ անելու ճանապարհով սպանել է երեխային,- այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը: «Այլ տվյալներ փոխանցել այս պահին կխուսափեմ: Բայց այս վարկածն առաջին իսկ օրվանից եղել է: Եղբայրը, ով ուներ որոշակի առողջական խնդիրներ, պարբերաբար ռեակցիաներ էր տալիս: Նախնական տվյալներով՝ երկու եղբայրները դուրս են եկել տանից, հետո հորն են հանդիպել»,- ասել է նախարարը։ Երեխայի հայրը նշել է, որ ներընտանեկան որոշակի խնդիրների շրջանակում է վրա հասել դեպքը և նա է երեխայի մարմնի տեղափոխություն է իրականացրել։ Հիշեցնենք, որ հոկտեմբերի 27-ին ժամը 18.00-ի սահմաններում, ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Ծափաթաղ գյուղի բնակիչ 2022 թվականին ծնված Տիգրան Օվանեսովը ժամը 16.30-ի սահմաններում կորել է։ Երեխայի դին հայտնաբերել են նախօրեին Ծափաթաղ գյուղին հարակից Ջիլ գյուղի ցուցանակից մոտ 60 մետր հեռավորության վրա՝ դաշտամիջյան հատվածում։