Տեր Թադեի հարցը Մայր աթոռի կարգապահական հարցերի հանձնախմբի օրակարգում է

3/11/2025 15:38

Թալինի հոգևոր հովիվ Տեր Թադեի հարցը Մայր աթոռի կարգապահական հարցերի հանձնախմբի օրակարգում է․ այս մասին ArmeniaSputnik-ին հայտնել է Մայր աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Եսայի քահանա Արթենյանը։ Թալինի Սուրբ Աստվածածին եկեղեցին, ինչպես և Հովհաննավանքը, Մայր աթոռի հաշվեկշռում է։ Տեր Թադեն նախօրեին Հովհաննավանքում մասնակցել է կարգալույծ քահանա Ստեփան Ասատրյանի (նախկինում՝ Տեր Արամ քահանա Ասատրյան) մատուցած «պատարագին»։