Տիգրանի մարմնի և գլխի վրա վնասվածքներ են եղել

3/11/2025 15:40

Ծափաթաղում անհետացած 3-ամյա երեխայի սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում կատարվել է դիակի արտաքին զննություն: Դիակի մարմնի, գլխի շրջանում հայտնաբերվել են մարմնական վնասվածքներ: Նախաքննության ընթացքում նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն: Մեկ անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ, 5-րդ և 9-րդ կետերով (սպանությունը): Վերջինս ձերբակալվել է: Ավելի վաղ հայտնեռլ էինք, որ երեխայի հայրը խեղդամահ անելու ճանապարհով սպանել է երեխային․ այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը: