Կաթողիկոսի եղբայրը կալանավորվեց

3/11/2025 18:06

Ամենայն հայոց Գարեգին Բ կաթողիկոսի եղբայրը` Գևորգ Ներսիսյանը, մեկ ամսով կալանավորվեց։ Այս մասին NEWS.am–ին հայտնել է փաստաբան Էմին Խաչատրյանը։ Իսկ վերջինիս որդու՝ Համբարձում Ներսիսյանի կալանավորման միջնորդությունը դեռ քննվում է։ Հիշեցնենք, որ Վեհափառի եղբայրը՝ Գևորգ Ներսիսյանը և որդին՝ Համբարձում Ներսիսյանը, ձերբակալվել են երեկ՝ նոյեմբերի 2–ին՝ Վաղարշապատում «Հանրապետություն» կուսակցության թեկնածու Հարություն Մկրտչյանի հայտարարության հիման վրա, ըստ որի Ներսիսյանը և որդին փորձել են խոչընդոտել նախընտրական քարոզչությունը։ Քննչական կոմիտեից լրատվամիջոցներին հայտնել էին, որ քրեական վարույթի նախաքննության ընթացքում 2 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենագրքի 211-րդ հոդվածով (քարոզչություն կատարելուն կամ քարոզչություն կատարելուց հրաժարվելուն հարկադրելը կամ քարոզչություն կատարելուն այլ կերպ խոչընդոտելը): Վերջիններս ձերբակալվել են: