Հայ գրեթե բոլոր գործիչները ոգևորվել էին․․․ 7 տարի հետո՝ 1915 թվականն էր

3/11/2025 21:28

«Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը գրում է․ ««Քարտեզի վրա չկա Սևանա լիճ, կա Գոյչա։ Մենք պետք է վերադառնանք մեր պատմական հողեր»,- Ալիևը հայտարարել է այս շաբաթ։ 1908 թվականին Օսմանյան կայսրությունում հեղափոխություն էր։ Երիտթուրքերը եկել էին իշխանության «Միություն և առաջադիմություն» կարգախոսով։ Հայ գրեթե բոլոր գործիչները ոգևորվել էին և աջակցում էին նրանց։ Պայմանավորվել էին, որ հայերը պետք է զինաթափվեն, իսկ դրա դիմաց կստանան քաղաքակիրթ ձևով իրենց կարիքներին հասնելու իրավունք՝ Օսմանյան Թուրքիայի Ազգային ժողովում։ Ով ասում էր, որ չարժե վստահել թուրքերին, հայտարարվում էր հետադիմական։ Հայերը համաձայնվեցին զինաթափվել: Յոթ տարի հետո՝ 1915 թվականն էր»,- գրել է նա։