Վեհափառի եղբորորդին կալանավորվեց

3/11/2025 21:40

Դատարանը որոշում է կայացրել 1 ամսով կալանավորել Գարեգին Երկրորդի եղբորորդուն՝ Համբարձում Ներսիսյանին։ Այս մասին լրատվամիջոցներին հայտնել է նրա պաշտպան Էմին Խաչատրյանը։ Հիշեցնենք, որ Վեհափառի եղբայրը՝ Գևորգ Ներսիսյանը և որդին՝ Համբարձում Ներսիսյանը, ձերբակալվել են երեկ՝ նոյեմբերի 2–ին՝ Վաղարշապատում «Հանրապետություն» կուսակցության թեկնածու Հարություն Մկրտչյանի հայտարարության հիման վրա, ըստ որի Ներսիսյանը և որդին փորձել են խոչընդոտել նախընտրական քարոզչությունը։ Քննչական կոմիտեից լրատվամիջոցներին հայտնել էին, որ քրեական վարույթի նախաքննության ընթացքում 2 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենագրքի 211-րդ հոդվածով (քարոզչություն կատարելուն կամ քարոզչություն կատարելուց հրաժարվելուն հարկադրելը կամ քարոզչություն կատարելուն այլ կերպ խոչընդոտելը): Վերջիններս ձերբակալվել են: