Լիանա Գյուրջյանը Եվրոպայի չեմպիոն է

3/11/2025 23:31

Մեծահասակների Եվրոպայի փոխչեմպիոն Լիանա Գյուրջյանը հավասարը չունեցավ Եվրոպայի Մ23 Եվրոպայի առաջնությունում: Ալբանիայի Դյուրես քաղաքում անցկացվող առաջնությունում Լիանա Գյուրջյանը երկամարտի 232 կգ արդյունքով նվաճեց չեմպիոնի կոչումը (102+130) Կանանց 86 կգ քաշայինների պայքարում Գյուրջյանը պոկում վարժությունում երեք հաջող մոտեցում կատարեց՝ բարձրացնելով 95 կգ, 100 կգ եւ 102 կգ: Այս վարժությունում արժանացավ փոքր ոսկե մեդալի: Հրում վարժությունում Գյուրջյանը բարձրացրեց 125 եւ 130 կգ։ Երրորդ մոտեցումից հրաժարվեց։ Այս վարժությունում էլ նա փոքր ոսկե մեդալակիր է։