Մանրամասներ՝ Վանաձորի ողբերգական դեպքից
3/11/2025 23:38

Փրկարար ծառայությունը մանրամասներ է հայտնել Վանաձորում տեղի ունեցած փլուզման մասին, որի հետևանքով մեկ անձ է մահացել։
«Տանը շինարարական աշխատանքներ իրականացնելու ժամանակ տեղի է ունեցել տանիքի և առաստաղի մասնակի փլուզում՝ մոտ 20 քմ, ինչի հետևանքով քաղաքացին մնացել է փլատակներում»,- ասված է հաղորդագրությունում։
Հիշեցնեն, որ այսօր, ժամը 15։56-ին, Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Տարոն 4 թաղամասի Լեռնային փողոցի տներից մեկում տեղի է ունեցել փլուզում։ Փրկարարները հատուկ տեխնիկայի օգնությամբ փլատակներից դուրս են բերել քաղաքացու դին։