Մայր Աթոռի դեմ գրոհները ցանկալի արդյունք չեն տալիս

3/11/2025 23:39

Փաշինյանական իշխանությունը Ամենայն Հայոց Հայրապետի բոլոր հարազատներին ու մտերիմներին էլ ճաղերից այն կողմ ուղարկի, մեկ է` դրանից ո´չ իրականությունը կփոխվի, ո´չ էլ ճշմարտությունը կխամրի,- ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանն է գրում․ «Ռեժիմի այս ագրեսիվ դրսևորումները հիմնված են նյարդային ջղաձգումների վրա, որովհետև Մայր Աթոռի դեմ գրոհները ցանկալի արդյունք չեն տալիս, իսկ հոգևորականների հեղինակազրկման փոխարեն իշխանության «զինանոցն» է սպառվում: Թեման որևէ կերպ «եփել» չի հաջողվում, որովհետև հոգևոր Հայաստանը դիմադրում է անդեմ, ապազգային, արժեզուրկ բռնապետությանը»,- գրել է նա: