Ի՞նչ նվեր է ստացել Վահան Կոստանյանը Սերդար Քըլըչից

4/11/2025 12:56

Սեպտեմբերի 12-ին Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչի գլխավորած պատվիրակությունը ժամանել էր Հայաստան։ Այցի շրջանակներում Քըլըչը զարդանախշերով արծաթե ափսե է նվիրել արտաքին գործերի փոխնախարար Վահան Կոստանյանին։ Այս մասին գրում է 24news-ը: Կոստանյանը ստացած նվերը հանձնել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով։ Նվերի արժեքը գնահատվում է 101 հազար 228 դրամ։ Հիշեցնենք, որ 60 հազար դրամը գերազանցող նվերները պաշտոնյաները հանձնում են պետությանը կամ համայնքին։