Ադրբեջանի տարածքով Հայաստան ցորեն է ուղարկվել
4/11/2025 18:46

Ադրբեջանի տարածքով Հայաստան ցորեն է ուղարկվել: Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:
«15 վագոնից բաղկացած գնացքը, որը տեղափոխում էր 1,048 տոննա ցորեն, Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի միջով ուղևորվել է դեպի Հայաստանի Դալարիկ կայարան, որտեղ նախատեսված է դրա բեռնաթափումը»,-ասված է լրատվամիջոցներում տարածած հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ 2025 թվականի հոկտեմբերի 21-ին Ղազախստան կատարած պետական այցի ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ Ադրբեջանը վերացրել է Հայաստան բեռների տարանցման բոլոր սահմանափակումները: