Վլադիմիր Պուտինն Ալեքսանդր Նևսկու շքանշան է հանձնել Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանին
4/11/2025 21:00

Այսօր Ռուսաստանի Ազգային միասնության օրվա առիթով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն Ալեքսանդր Նևսկու շքանշան է հանձնել ՀԱԵ Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանին։
Հիշեցնենք, որ Հայ Առաքելական Եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի առաջնորդ, Գարեգին Բ-ի եղբայր արքեպիսկոպոս Եզրասը, օրեր առաջ ավելացվել էր ուկրաինական ծայրահեղական «Миротворец» կայքի տվյալների բազայում, հաղորդել էր ՏԱՍՍ-ը։
Կայքի ստեղծողները, մասնավորապես, մեղադրում են Եզրաս արքեպիսկոպոսին Ուկրաինայի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը խաթարելու փորձի, ինչպես նաև Ռուսաստանին հրապարակայնորեն աջակցելու մեջ։
«Миротворец» վիճահարույց կայքը ստեղծվել է 2014 թվականին։ Դրա նպատակն է նույնականացնել և հրապարակել այն անձանց անձնական տվյալները, ովքեր ենթադրաբար սպառնում են Ուկրաինայի ազգային անվտանգությանը։