Չվերթները Հայաստանի և Թուրքիայի միջև կավելանան

5/11/2025 11:48

Հայաստանը և Թուրքիան համաձայնության են եկել ավելացնել չվերթների քանակը․ այս հայտարարել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը՝ «Օրբելի 2025. Խաղաղության և բազմակողմ համագործակցության կառուցում» միջազգային ֆորումում: «Հայաստանի և Թուրքիայի միջև թռիչքներ եղել են, պայմանավորվածություն կա ավելացնելու դրանք՝ դեպի Երևան, Գյումրի, և ըստ այդմ, Ստամբուլ, միգուցե Անկարա»,- ասել է Միրզոյանը: Արտաքին գործերի նախարարը հայտարարել է, որ Շիրակ օդանավակայանը նույնպես կմիանա չվերթներին։