Քաղաքական հետապնդումները բազմասերիանոց օպերացիաների են վերածում

5/11/2025 11:51

Իշխանությունն ընդդիմախոսների դեմ քաղաքական հետապնդումները բազմասերիանոց օպերացիաների է վերածում` ոստիկանական գործողություններից մինչև դատական ատյաններ,- ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանն է գրում․ «Օրինակ` Սերժ Սարգսյանի դեմ քրեական գործերը, որոնք հիմնված են կեղծ մեղադրանքների և մտացածին իրողությունների վրա, 7 տարուց ավելի է անպտուղ շարունակվում են։ Այս գործերի տակ բացի քաղաքական կոնտեքստից այլ բան գոյություն չունի և որքան էլ իրավապահները ջանքեր են գործադրում «постставной» դեմքեր ներգրավելու ու գործի գեղարվեստական մասն ապահովելու համար, դրանք տարբեր փուլերում փլուզվում են: Սակայն իշխանության համար նվազագույն խնդիրը քաղաքական գործերի շարունակականության ապահովումն է` կոնկրետ անձանց հնարավորինս քաղաքականությունից դուրս պրոցեսներով ծանրաբեռնելու և թեման քարոզչական նպատակներով օգտագործելու համար»,- գրել է Աբրահամյանը։