24 ժամ ջուր չի լինելու

5/11/2025 11:56

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ Գառնու պոմպակայանում վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. նոյեմբերի 06-ին ժամը 10:00-ից մինչև նոյեմբերի 7-ը ժամը 10:00-ն կդադարեցվի Երևանի հետևյալ տարածքների ջրամատակարարումը՝ Նուբարաշեն վարչական շրջանը ամբողջությամբ, Շենգավիթ վարչական շրջանի՝ Արշակունյաց 36-330 համարների, Գ. Նժդեհի, Բագրատունյաց, Շահամիրյան, Ֆրունզեի, Մայիսի 9, Մխչյան, Կոտովսկու, Մուսայելյան, Պատկանյան, Կողբի, Լ.Խաչիկյան, Մադոյան, Արագածի, Օդեսայի, Բայդուկովի, Հրազդանի, Սմբատ Զորավարի, Ղարիբջանյան, Եղբայրության, Մանթաշյան, Գորգագործների, Մանանդյան, Շևչենկոյի, Նիզամու, Մասիսի, Զ․Եսայան, Հ․Հովսեփյան փողոցների և նրբանցքների, Վերին Շենգավիթ թաղ. 1-ին, 2-րդ, 10-րդ, 11-րդ փողոցների ու նրբանցքների, Սևանի փողոցի և նրբանցքի, Արին-Բերդի փողոցի և նրբանցքների, Արցախի 4-րդ նրբանցքի, Արտաշիսյան 40-80, Չեխովի 1-50, Եղ.Թադևոսյան 1-20, Ս․Տարոնցի 1-10 համարների և նրբանցքների, Ներքին Շենգավիթ և Նորագավիթ թաղամասերի, իսկ վարչական շրջանի մյուս հատվածներում կդադարեցվի 3-ից բարձր հարկերի ջրամատակարարումը, Էրեբունի վարչական շրջանում կնկատվի ջրի ճնշման անկում: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: