Քննարկվում են Տեր Տարոնի և Տեր Թադեի կարգապահական հարցերը
5/11/2025 13:46

Հովհանավանքի կարգալույծ հռչակված քահանա Ստեփան Ասատրյանին (նախկինում Տեր Արամ) աջակցություն հայտնած քահանաներ Տեր Տարոնի և Տեր Թադեի կարգապահական հարցերը քննարկվում են Գերագույն հոգևեր խորհրդի ժողովում, որը մեկնարկել է երեկ,- NEWS.am-ի հետ զրույցում հայտնել է Մայր աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Եսայի քահանա Արթենյանը։
«Գերագույն հոգևոր խորհրդի հերթական ժողովն է, մի քանի օր է տևելու, սովորաբար՝ կախված օրակարգից, 4-5 օր է տևում։ Քննարկվում են նաև Տեր Տարոնի և Տեր Թադեի կարգապահական հարցերը։ Թե ինչ կորոշի կարգապահական հանձնախումբը, չեմ կարող ասել։ Նրանց կարգապահական հարցերը օրակարգում են։ Առաջիկայում, երբ ժողովն ավարտվի, անդրադարձ կլինի»,- ասել է Տեր Եսայի քահանա Արթենյանը։