Ախտոյանների ընտանիքը հեռացվել է Մերձավանից
5/11/2025 16:33

NEWS.am–ի հաղորդմամբ՝ Ախտոյանների ընտանիքը, որին Մերձավանից վտարելու համար համայնքի բնակիչները ստորագրահավաք էին սկսել Փարաքարի համայնքապետ Վալոդյա Գրիգորյանի սպանությունից հետո, հեռացվել է Մերձավանից։
Քննչական կոմիտեից NEWS.am–ի հարցմանն ի պատասխան հայտնել են, որ Քրեական վարույթի նախաքննության ընթացքում կիրառվել է անվտանգության միջոց:
«Անվտանգության տեսակի հետ կապված չենք մեկնաբանում»,– ասել է ՔԿ մամուլի խոսնակ Կիմա Ավդալյանը: