30 տարվա ընթացքում առաջին գնացքը Ռուսաստանից ուղևորվել է Հայաստան

6/11/2025 10:05

Ռուսաստանից Հայաստան 30 տարվա ընթացքում առաջին գնացքը ուղևորվել է նոր երթուղով, որն անցնում է Վրաստանի և Ադրբեջանի տարածքներով։ Այն տեղափոխել է ավելի քան 1000 տոննա ցորեն, հաղորդում է «Կոմերսանտ»-ը։ Արտահանման բեռնափոխադրումն իրականացրել է ռուսական «Գրեյն Գեյթս» ընկերությունը։ Երրորդ դասի ցորենը Ուլյանովսկի մարզից բերվել է 15 հացահատիկային վագոններով։ Ռուսաստանի տրանսպորտի նախարարությունը հայտարարել է, որ մինչև հունվարի վերջ Հայաստան կուղարկվի ևս 132 վագոն ցորեն։ Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը շնորհակալություն է հայտնել Ադրբեջանի և Վրաստանի իշխանություններին «տրանսպորտային կապերի ապաշրջափակման» համար։ «Այս իրադարձությունը իրական, շոշափելի ներդրում է Հարավային Կովկասում խաղաղության հաստատման գործում, մեր տարածաշրջանային կայունության համար կատարած աշխատանքի ապացույց», - ասել է պարոն Օվերչուկը։ 30 տարվա ընթացքում առաջին գնացքը Ռուսաստանից ուղևորվել է Հայաստան, հայտնել է ՌԴ փոխվարչապետը «Այս իրադարձությունը իրական, շոշափելի ներդրում է Հարավային Կովկասում խաղաղության հաստատման գործում, մեր տարածաշրջանային կայունության համար կատարած աշխատանքի ապացույց», - ասել է Օվերչուկը։