Թրամփը հարցրել է Ալիևին՝ ինչու է կանգ առել

7/11/2025 13:24

ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչը բարձր է գնահատել Իլհամ Ալիևի որոշումը՝ հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման գործում: «Օգոստոսին Թրամփը Սպիտակ տան Օվալաձև սենյակում հարցրել է Ալիևին, թե ինչու էր կանգ առել և չէր շարունակել հարձակումը Հայաստանի դեմ պատերազմում։ Ի պատասխան՝ Ալիևը ասել է, որ ինձ պետք էր միայն այն, ինչ նրանք վերցրել էին, ինձ ավել բան պետք չէր։ Եվ սա հրաշալի որոշում է, քանի որ առաջ գնալը Փաշինյանին կվիրավորեր միջազգայնորեն: Սա պետական գործչի օրինակ է»,- նշել է Սթիվ Ուիթքոֆը։