Ղուկասյանին կրկին տեղափոխել են ՔԿՀ

7/11/2025 13:26

Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանին կրկին տեղափոխել են «Երևան–կենտրոն» քրեակատարողական հիմնարկ․ այս մասին լրատվամիջոցներին հայտնել է Գյումրիի համայնքապետ Վարդան Ղուկասյանի պաշտպան Զարուհի Փոստանջյանը։ Հիշեցնենք, որ Վարդան Ղուկասյանի առողջական վիճակը նոյեմբերի 6–ին կտրուկ վատացել էր, նրան տեղափոխել էին «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։