«3+3»-ի հաջորդ հանդիպումը պետք է անցկացվի Ադրբեջանում

7/11/2025 15:32

«3+3» ձևաչափով հաջորդ հանդիպումը պետք է անցկացվի Ադրբեջանում․ այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Այխան Հաջիզադեն: «Անցած տարվա հոկտեմբերին Ստամբուլում կայացած վերջին հանդիպման ժամանակ մենք փորձեցինք վերջնական փաստաթղթում ներառել մի դրույթ, որ համապատասխան հանդիպումները կկազմակերպվեն հերթականությամբ Ադրբեջանի և Հայաստանի կողմից, սակայն Հայաստանը դեմ էր: Մենք կարծում ենք, որ այս ձևաչափով հաջորդ հանդիպումը պետք է անցկացվի Ադրբեջանում»,- նշել է նա: Հաջիզադեն նաև անդրադարձել է, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի»-ին և նշել, որ այն Բաքվի համար սկզբունքային է և հիմնված է տարածաշրջանային համագործակցության իրավական հիմքերի և շահերի վրա։ «Մենք բազմիցս ընդգծել ենք, որ «Զանգեզուրի միջանցքը» ուղղված չէ Հայաստանի ինքնիշխանության դեմ։ Նպատակը միայն անարգել տարանցիկ երթևեկության ստեղծումն է՝ համաձայն միջազգային իրավունքի և գործող համաձայնագրերի։ Մենք կարծում ենք, որ «Զանգեզուրի միջանցքը» կնպաստի տարածաշրջանի տնտեսական ինտեգրմանը և Միջին միջանցքի շրջանակներում լրացուցիչ երթուղիների զարգացմանը»,-ասել է նա