Տնային կալանք՝ Արագածոտնի թեմի դիվանապետի նկատմամբ

7/11/2025 18:30

Արագածոտնի թեմի դիվանապետ Տեր Գարեգին քահանա Արսենյանն ազատ է արձակվել ՔԿՀ-ից․ նրա նկատմամբ կիրառվել է տնային կալանք։ Հիշեցնենք, որ հոկտեմբերի 15–ին վաղ առավոտից Քննչական կոմիտեն ԱԱԾ-ի ուղեկցությամբ խուզարկություններ էր իրականացրել Արագածոտնի թեմի մի շարք հոգևորականների տներում, ինչպես նաև հենց Արագածոտնի թեմի առաջնորդարանում։ 2 անձ՝ թեմի առաջնորդ Մկրտիչ Եպիսկոպոս Պռոշյանը եւ թեմի դիվանապետն ավելի ուշ կալանավորվել էին։