Վահան Քերոբյանը չի կալանավորվի

8/11/2025 11:03

ՀՀ էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանը չի կալանավորվի։ Հակակոռուպցիոն դատարանը մերժել է Քննչական կոմիտեի ներկայացրած միջնորդությունը։ «Ինձ հետ ամեն ինչ լավ է, հակակոռուպցիոն դատարանը մերժեց ոչ միայն ինձ, այլև հինգ տարի քննվող և ավելի քան տասը տարվա վաղեմության դեպքերին վերաբերող գործով անցնող կարծես թե մյուս բոլոր մեկ տասնյակից ավելի մեղադրյալներին կալանավորելու միջնորդությունները»,-գրել է Քերոբյանը` հավելելով, որ մեղադրանքը չի ընդունում։ Հիշեցնենք, որ երեկ ձերբակալվել էր ՀՀ էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանը։ Հանցավոր կազմակերպության անդամների կողմից 2008-2014 թվականներին Երևան համայնքին պատկանող շուրջ 73.8 հա մակերեսով հողատարածքները հափշտակելու, առանձնապես խոշոր չափերով փողերի լվացում կատարելու վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում ձերբակալվել է 9 անձ, հայտնել էին ՀՀ Քննչական կոմիտեից։