Մարդիկ չունեին փորձ, չունեին գիտելիքներ, բայց հագել էին մի կոստյում, որը հաստատ իրենց վրայով չէր

8/11/2025 15:55

Մարդիկ չունեին փորձ, չունեին գիտելիքներ, բայց հագել էին մի կոստյում, որը հաստատ իրենց վրայով չէր։ Անճարության մի զգացողություն էր, որ տեսնում ես, որ հայրենիքը կորցնում ես։ Այս մասին 5-րդ ալիքին տված հարցազրույցում ասել է Ռոբերտ Քոչարյանը՝ խոսելով 44-օրյա պատերազմի մասին։ «Հիմա չեն կրակում, որովհետև ինչ ուզում են, տալիս են»,-ասել է Քոչարյանը։ Նա նշել է, որ Նիկոլ Փաշինյանը ներքին չարության հսկայական ծավալ ունի։ «Իր մարմնի մեջ այդ չարությունը չի տեղավորվում, անընդհատ դուրս է տալիս։ Եթե ինքնա լինելու այդպեսա լինելու, մենք ներքին համերաշխություն ու կայունություն չենք ունենալու»,- ասել է նա։ Քոչարյանը նշել է, որ չի հավատում որևէ խաղաղության, որը ամրագրված չի երաշխիքային ինչ-որ մեխանիզմներով։ Հարցազրույցը հեռարձակվելու է նոյեմբերի 9-ին։