Մենք հետևում ենք Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից ձեռնարկված համարձակ քայլերին

8/11/2025 15:58

Հայրենական մեծ պատերազմը փոխեց աշխարհաքաղաքական հավասարակշռությունը Ասիայում և Եվրոպայում։ Այս մասին Ադրբեջանում «հաղթանակի պարադի» ժամանակ հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը։ Նա հայտարարել է, որ Թուրքիան այդ հաղթանակը դիտարկում է ոչ թե որպես վերջնական նպատակ, այլ որպես Կովկասում խաղաղության ճանապարհի սկիզբ: «Մենք չափազանց լավատես ենք կայուն խաղաղության հարցում։ Այդ ուղղությամբ Իլհամ Ալիևի ձեռնարկած քայլերն արժանի են հավանության։ Մենք հետևում ենք նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից ձեռնարկվող համարձակ քայլերին»,-ասել է նա։