Երիտասարդ հոգևորականներին տեսնելով՝ ավելի եմ սիրում Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցին
9/11/2025 15:01

Շատ ուրախ եմ, որ Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցու նորոգման օրակարգն ավելի տեսանելի է դարձնում մեր եկեղեցու երիտասարդ և նվիրյալ հոգևորականների, ովքեր նաև շատ կարևոր է, որ փորձության պահին ամուր կանգնած են իրար կողքի, սոցիական ցանցի իր էջերում հրապարակված տեսանյութում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Նրանց տեսնելով՝ ավելի եմ սիրում Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցին»,- նշել է նա։
Նշենք, էր Փաշինյանն երրորդ կիրակին անընդմեջ մասնակցել է պատարագի։ Նախորդ 2-ը՝ կարգալույծ քահանայի մատուցմամբ, իսկ այսօր՝ տեր Թադեի, որի հարցը դրված է Մայր Աթոռի կարգապահական հանձնաժողովում քննության։