Գեղակերտի դպրոցի տնօրենը տնային կալանքի տակ կլինի

10/11/2025 12:52

Գեղակերտի դպրոցի տնօրեն Անուշ Համբարձումյանին դատարանը խափանման միջոց կիրառել է տնային կալանքը և բացակայելու արգելքը․ այս մասին լրատվամիջոցներին հայտնել են Հակակոռուպցիոն կոմիտեից։ Հիշեցնենք, որ իր տնից ձերբակալվել է Գեղակերտի դպրոցի տնօրեն, ՔՊ-ական Անուշ Համբարձումյանը։ Նախաձեռնվել էր քրեական վարույթ բարեգործության արգելքը խախտելու դեպքի առթիվ։