Ղուկասյանը ՔԿՀ–ում դեռևս առանց բուժօգնության է
10/11/2025 14:55

Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի փաստաբան Զարուհի Փոստանջյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում տեղեկացրել է, որ գտնվում է ՀՀ գլխավոր դատախազությունում և որ իր պաշտպանյալին դեռևս չի տրամադրվում բուժօգնություն, չնայած նրան, որ նոյեմբերի 6-ից Ղուկասյանը դիմում-պահանջ է ներկայացրել պատկան մարմիններին։
Փոստանջյանը նշել է, որ արդեն մի քանի նամակ է ուղարկել տիկին դատախազ Աննա Վարդապետյանին։ «Քար լռություն է։ Նա լավ տեղյակ է այդ մասին, բայց նման միջնորդության պայմաններում Վարդան Ղուկասյանը շարունակում է գտնվել Երևանի ՔԿՀ-ում։ Այլընտրանքային խափանման միջոցի միջնորդությանը բոլորը ծանոթ են, բայց իմ պաշտպանյալը մինչև այս պահը գտնվում է «Երևան–Կենտրոն» ՔԿՀ–ում»,– ասել է Փոստանջյանը՝ շեշտելով, որ պետական ատյանը պարտավոր է միջնորդություններին ընթացք տալ։