Փաշինյանն այցելել է ՊՆ
10/11/2025 16:50

Նիկոլ Փաշինյանը Պաշտպանության նախարարությունում հանդիպում է ունեցել Զինված ուժերի ղեկավար կազմի օպերատիվ հավաքի մասնակիցների հետ։
Հանդիպման ընթացքում Փաշինյանը կարևորել է բանակի շարունակական արդիականացումն ու այդ ուղղությամբ հետևողական քայլերի իրականացումը։
Այդ համատեքստում, անդրադարձ է կատարվել ՀՀ ԶՈւ զարգացման ռազմավարական տեսլականին, անվտանգության նոր միջավայրի գնահատմանը, արդյունավետ կառավարմանը, մարդկային ռեսուրսների զարգացմանը և այլ հարցերի։
Փաշինյանը պատասխանել է ԶՈւ ղեկավար կազմին հետաքրքրող հարցերին։